«Smart Lab»-ը տրամադրում է նորագույն խելացի լուծումներ՝ միջավայրի լիարժեք ավտոմատացման, էներգախնայողության և հարմարավետ կյանքի համար։
Մեզ կարող եք դիմել վերանորոգումից առաջ և հետո
Խելացի լուսավորություն Լույսի ավտոմատ կառավարում՝ ըստ ձեր օրվա ռիթմի։ Հարմարավետություն և էներգիայի խնայողություն։
Լողավազանի ավտոմատացում — համակարգը ինքնուրույն վերահսկում է ջրի մաքրությունը, ջերմաստիճանը և ֆիլտրացիան։ Դուք կառավարում եք ամեն ինչ մեկ հավելվածից։
Վարագույրներ և շղթայական համակարգեր Ավտոմատ բացում/փակում ըստ ժամանակացույցի կամ լուսավորության մակարդակի։
Խելացի կլիմա Տան ջերմաստիճանի ու օդի որակի խելացի կառավարում։ Արտաքին մթնոլորտի մոնիտորինգի շնորհիվ։
Այգու ոռոգման ավտոմատացում — սենսորները չափում են խոնավությունը, իսկ համակարգը ոռոգում է միայն անհրաժեշտ պահին՝ պահելով ջուրը և ապահովելով առողջ այգի։
Անվտանգության համակարգեր Տեսախցիկներ, շարժման սենսորներ, դռների վերահսկում։ Ձեր տունը՝ ձեր վերահսկողության տակ 24/7 ռեժիմով։
Մուլտիռում աուդիո Ձեր սիրելի երաժշտությունը՝ յուրաքանչյուր սենյակում, մեկ կառավարման միջոցով։
Smart Lab-ը առաջարկում է խելացի տան, բնակարանի, անվտանգության,այգու, հյուրանոցների, բիզնես և արտադրական տարածքների ավտոմատացման համալիր լուծումներ։ Մոնտաժ, ծրագրավորում, ինտեգրում տարբեր էկոհամակարգերի և մեկ հավելվածից ամբողջ տարածքի կառավարում։ տեսահսկում և ամբողջական “Smart Home” լուծումներ։ Մենք աշխատում ենք նախագծումից մինչև տեղադրում և սպասարկում
Մենք համակողմանի ուսումնասիրում և գնահատում ենք ձեր տարածքը և ձեր ցանկությունները։
Նախագծում ենք ձեր բյուջեին համապատասխան
Մեր մասնագետները կազմում են անհատական նախագիծ՝ հաշվի առնելով ձեր պահանջները և ֆինանսական սահմանները, որպեսզի ստանաք լավագույն արդյունքը առանց ավելորդ ծախսերի։
Տեղադրում ենք արագ և որակյալ
Աշխատանքները կազմակերպում ենք հնարավորինս արդյունավետ՝ վերանորոգման ընդացքում և հետո։ Մոտեցումը պրոֆեսիոնալ է, իսկ տարածքը միշտ մաքուր է մնում տեղադրման ավարտից հետո։
Դուք կառավարում եք ամեն ինչ մի հավելվածից
Սմարթ համակարգը թույլ է տալիս ներկառուցված սարքավորումները կառավարել IOS/Android հավելվածի միջոցով՝ լույս, կլիմա, անվտանգություն և մնացածը՝ մեկ հպումով։
Երաշխիք և Սպասարկում 24/7
Նախագծի ավարտից հետո կախված նախագծի ծավալից տրվում է երաշխիք և սպասարկում 6 - 12 ամիս
Ճկուն և հեշտ կառավարում մեկ հավելվածի միջոցով
Եղեք տեղեկացված
Ստացեք անհապաղ ծանուցումներ կոտրման, հրդեհի կամ ջրի արտահոսքի դեպքում:
ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Վերահսկեք սարքավորումների աշխատանքը և գնահատեք էներգիայի սպառումը։
Հետևեք 24/7 Անվատանգությանը
Միացրեք տեսահսկման և անվտանգության սարքերը մեկ համակարգում:
Միացրեք հարազատներին
Միացրեք ընտանիքի անդամներին կամ հարևաններին։ Նրանք կարող են ստանալ տագնապային ազդանշանը։
Կառավարեք սարքերը
Կարգավորեք տան սարքավորումների աշխատանքը՝ ըստ ժամանակացույցի կամ իրադարձության։
Շփվեք ձայնաին օգնականի հետ
Կառավարեք սարքերը և անվտանգության համակարգը ձայնային օգնականի միջոցով։
Պրոֆեսիոնալ անլար անվտանգության համակարգեր՝ հեղափոխական տեխնոլոգիաներով, բարձր պաշտպանվածությամբ և էլեգանտ դիզայնով։ Իդեալական է ինչպես բնակարանների, այնպես էլ բիզնես օբյեկտների համար։
Ավտոմատացման Wi‑Fi և Zigbee ռելեներ, անջատիչներ և մոդուլներ՝ մատչելի գնով։ Հարմար է ցանկացած տան սցենարային կառավարում ապահովելու համար։
Կապ մեզ հետ
Հայաստան, 0033, Երևան Հակոբ Հակոբյան փող., 3 շենք
Հեռ. +37494820099 Էլ.հասցե: info@smartlab.am
Все фотографии, тексты и видеоматериалы принадлежат их владельцам и использованы для демонстрации. Пожалуйста, не используйте контент шаблона в коммерческих целях.