Խելացի հյուրանոց
Ինչու՞ պետք է դարձնել հյուրանոցը խելացի
Բարձր հարմարավետություն նվազագույն ծախս։
Խելացի տեխնոլոգիաներով կազմակերպված հյուրանոցը այլևս պարզապես ժամանակակից լուծում չէ։ Դա դարձել է ոլորտում մրցակցային առավելություն, որը անմիջապես ազդում է հյուրերի տպավորությունների, ծառայությունների որակի և բիզնեսի արդյունավետության վրա։


Վերելք հյուրընկալության որակի մեջ

Խելացի համակարգերը թույլ են տալիս հյուրին զգալ առավել հարմարավետ․
  • սենյակում լույսը, ջերմաստիճանը, վարագույրները և էլեկտրաէներգիան կառավարելի են հարմարեցված տեսքով,
  • հյուրանոցային հավելվածի կամ վահանակի միջոցով հյուրերը ստանում են անհատականացված միջավայր,
  • մուտքն իրականացվում է առանց քարտերի՝ PIN-ով կամ բջջայինով։
Էներգիայի խնայողություն և ծախսերի նվազեցում

Խելացի սենյակները ավտոմատ կարգավորում են ռեսուրսների օգտագործումը․
  • սենյակը անջատում է լույսը և օդորակիչը, երբ հյուր չկա,
  • ջեռուցումն ու սառեցումը անցնում են տնտեսական ռեժիմ,
  • հաշվետվությունները օգնում են ղեկավարությանը հասկանալ էներգիայի սպառման իրական պատկերը և օպտիմալացնել այն։

Ավելի բարձր անվտանգության մակարդակ

Խելացի հյուրանոցների անվտանգության համակարգերը ներառում են․
  • տեսախցիկների ինտեգրացված հսկողություն,
  • ծխի, գազի, ջրհեղեղի և դռների վերահսկում,
  • ավտոմատ ահազանգ և արագ արձագանքման մեխանիզմներ։
Սա ապահովում է ոչ միայն հյուրերի, այլև անձնակազմի անվտանգությունը։

Աշխատանքային գործընթացների ավտոմատացում

Խելացի ներդրումները օգնում են․
  • արագացնել աշխատակազմի աշխատանքը,
  • նվազեցնել մարդկային սխալները,
  • ավտոմատացնել պատվերների փոխանցումը, մաքրության վերահսկումը, տեխնիկական անսարքությունների արձանագրումը և այլն։



Կապ մեզ հետ
Հայաստան, 0033, Երևան
Հակոբ Հակոբյան փող., 3 շենք
Հեռ. +37494820099
Էլ.հասցե: info@smartlab.am
Made on
Tilda